Ուսումնասիրվել են YouTube-ում ամենադիտված լրատվական տեսանյութերը

22:26 • 16.07.12

Ճապոնիայի երկրաշարժն ու ցունամին, Ռուսաստանի ընտրությունները և Մերձավոր Արևելքի անկարգությունները ամենադիտվածն են եղել աշխարհի խոշորագույն տեսահոսթինգում` YouTube-ում 2011թ. հունվարից 2012թ. մարտ ընկած ժամանակահատվածում, ասվում է Pew Research Center-ի այսօր հրապարակած հետազոտության մեջ, որը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի» գործակալությունը:

 

Pew Research Center-ը նշված ժամանակաշրջանում հետազոտել է 260 տարբեր լրատվական տեսանյութեր, ընտրելով շաբաթվա հինգ ամենադիտված տեսանյութերը:


Հետազոտվել են տեսանյութի բնույթը, դրա թեման, ում կաղմից է այն ստեղծվել, և ով է այն հրապարակել:


Ըստ ուսումնասիրությունում հրապարակած վիճակագրության, Ճապոնիայի ցունամիի վերաբերյալ տեսանյութերից 20 ամենադիտվածները մոտ 96 մլն YouTube օգտատեր է դիտել:


Հետազոտության հեղինակները նշում են, որ YouTube-ից օգտվողները ոչ միայն ակտիվորեն շրջանառում են լրատվական գործակալությունների տեսանյութերը, այլ նաև իրենք են տեսանյութեր նկարահանում լրատվական թեմաներով: Ամենադիտված տեսանյութերի 39%-ը նկարահանվել է անհատ օգտատերերի կողմից:

 

Տարբեր ԶԼՄ-ների ապրանքանշանով տեսանյութերի քանակը 51% է կազմել, սակայն դրանց որոշ մասը իսկզբանե նկարահանվել է սովորական օգտատերերի կողմից, այլ ոչ թէ լրագրողների:


Տվյալ փաստը վկայում է այն մասին, որ ԶԼՄ-ները իրենց աշխատանքում ակտիվորեն օգտագործում են օգտատերերի տեսանյութերը, ասվում է հետազոտությունում:

 

Ուսումնասիրվել են YouTube-ում ամենադիտված լրատվական տեսանյութերը