Նոր BMW M770i-ը 480 «ձիերով» կհամալրվի

08:33 • 17.07.12

BMW-ի սեդան դրոշակակիրը «լիցքավորված» տարբերակ կունենա: Չնայած նրան, որ միևնույն է М7 անվանումը չի ունենա, սակայն մեքենան թեթևացված իրան և 8 գլանային 480 ձիաուժանոց շարժիչ կունենա:


Սերնդափոխության հետ մեկտեղ 7-րդ սերիայի BMW-ն, այնուամենայնիվ, կստանա «լիցքավորված» տարբերակ, որի ստեղծումը պահանջում են կոնցեռնի ղեկավարման որոշ անդամներ, սակայն նախնական տվյալներով, որը հրապարակում է Automobile ամսագիրը, այդ մոդիֆիկացիան կհամալրի М Performance-ի տեսականին և կստանա BMW M770i անվանումը:

Այդպիսի սեդանը կստանա լիաքարշակ համակարգ և 480 ձիաուժանոց 8 գլանային տուրբինացված 4.4լ ծավալով շարժիչ:

М770i-ը ամենահզորը չի լինի, քանի որ ներկայում թողարկվող 760i-ը շատ ավելի հզոր շարժիչ ունի: M770i-ի դեպքում BMW-ն որոշել է գնալ քաշի նվազեցման ճանապարհով: Թափքում լայնորեն կօգտագործվեն կարբոնե դետալներ, ընթացային մասը ալիումինից, իսկ սրահի շատ տարրեր, օրինակ, նստատեղերը ածխապլաստիկից կլինեն: Կարբոնկերամիկական արգելակներ, թեթև և սպորտային արտամղման համակարգ և նույնիսկ անվասկավառակների թևիկները խողովակատիպ կլինեն:

Նման կերպ ավելի քան 200 կգ քաշի տնտեսում կլինի:

Նոր BMW M770i-ը 480 «ձիերով» կհամալրվի