ԱՄՆ-ում ստեղծել են մարդկության պատմության մեջ ամենահզոր լազերային իմպուլսը

18:31 • 17.07.12

Ամերիկացի ֆիզիկոսները լուրջ առաջընթաց են գրանցել էներգիայի ստացման չընդհատվող մեթոդի մշակման հարցում, գրում է Daily Mail-ը:

 

Կալիֆորնիայի Լազերային ջերմամիջուկային ռեակցիաների ազգային համալիրի գիտնակններին հաջողվել է ստեղծել մարդկության պատմության մեջ ամենահզոր լազերային իմպուլսը, որի շնորհիվ ապագայում հանարվոր է լուծել էնեգիայի պակասի հարցը:

 

Մասնգետներն ուսումնասիրել են ջերմամեկուսիչ ռեակցիայի միջոցով էներգիայի արտադրման մեթոդը, ինչի նպատակով 192 լազերներով համալրված մարտկոցի օգնությամբ նրանց հաջողվել է ստեղծել 500 տրիլիոն վատտ հզորությամբ մի իմպուլս, որը սակայն մեկ վայրկայնից էլ կարճ է տևել:

 

Լազերների օգնությամբ գիտնակնները ճառագայթման են ենթարկել ջրածնի իզոտոպներից կազմված գնդերը: Ճառագայթման արդյունքում այդ գնդերում ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է և դրանք սկսել են կծկվել: Այս գործընթացի հետևանքով տեղի է ունեցել ատոմների միաձուլում և նեյտրոնների արտանետում, ինչը հնարավոր է դարձնում տաքացնել ջուրը և հետևաբար շարժման մեջ դնել էլեկտրոգեներատորի գոլորշային տուրբինը:
 

ԱՄՆ-ում ստեղծել են մարդկության պատմության մեջ ամենահզոր լազերային իմպուլսը