Զբոսաշրջիկներն ամենաշատը գիրանում են Կիպրոսում և Թուրքիայում
Շատերի համար բավական դժվար է ճիշտ կողմնորոշվել արձակուրդներն անցկացնելու նպատակով երկիր ընտրելու հարցում:
Բրիտանական Fly Thomas Cook ընկերությունը մի հետազոտություն է անցկացրել անցկացրել, որտեղ փորձել է պարզել, թե որոնք են չաղանալուն և անցանկալի կիլոգրամներ ձեռք բերելուն նպաստող հանգաստավայրեր, գրում է Daily Mail-ը:
Գիրանալուն նպաստող երկրների ցանկում 1-ին «պատվավոր» տեղում է Կիպրոսը, որտեղ 10-օրյա հանգստի վերջում զբոսաշրջիկները միջինում 2 կգ քաշ են հավաքում` շնորհիվ մսային կերակրատեսակների և ցաձիկի սոուսի: Կիպրոսին հաջորդում է Թուրքիան, որտեղ նույն ժամանակահատվածում մարդիկ միջինում 1.7 կգ-ով են չաղանում: Գիրացմանը նպաստող երկրների ցանկում 3-րդ և 4-րդ հորիզոնականները զբաղեցնում են Պորտուգալիան և ԱՄՆ-ը, որտեղ մեծ տարածում ունի ճարպակալման հիմնական խթանիչ հանդիսացող ֆաստ ֆուդը:
Հարցվածների մեծ մասը նշել է, որ արտասահմանում անցկացրած արձակուրդների լավ տպավորությունն անմիջապես փչացնում են այնտեղ ձեռք բերած ավելորդ կիլոգրամները: Նրանց կարծիքով արտասահմանում գիրանալն ավելի հեշտ է ստացվում այն պարզ պատճառով, որ գտնվելով նոր երկրում, մարդու մոտ մեծ հետաքրքրություն է առաջանում նախևառաջ դրա խոհանոցի նկատամամբ:
Բարեկազմ մարմինները «աղավաղող» երկրների շարքում տեղ է գտել նաև Ֆրանսիան, որտեղ այցելած զբոսաշրջիկների մեծ մասն իրենց գիրացման համար «մեղադրում է» ֆրանսիական բարձր որակի սնունդը:
«Բացի այդ հայտնի են դարձել այն երկրները, որտեղ այցելեով զբոսաշրջիկները քաշի էական ավելացում չեն ունենում: Դրանք են Իռլանդիան, Գերմանիան և Կանադան, որոնցից և ոչ մեկը հռչակ չի վայելում համեղ խոհանոցի հարցում»,-նշում է պարբերականը:










