Քիչ շարժվելուց, ծխելուց ու ճարպակալումից առաջացող վնասներն հավասարազոր են

11:09 • 18.07.12

Ֆիզիկական ակտիվության պակասը շատ դեպքերում դառնում է վաղաժամ մահվան պատճառ, ինչպես որ ծխելն ու ճարպակալումը, գրում է Lancet-ը:

 

Բրիտանացի գիտնականներն այն եզրահանգմանն են եկել, որ ամբողջ աշխարհում վաղաժամ մահացությունների թիվը կկրճատվեր տարեկան 5 մլն-ով, եթե մարդիկ շաբաթական 2.5 ժամ տրամադրեին ֆիզիկակական ակտիվությանը, ինչպես օրինակ քայլքն է, հեծանիվ վարելն ու պարտեզում աշխատելը:

 

Մասնագետները պնդում են, որ նման կենսակերպ վարելու դեպքում սիրտ-անոթային, քաղցկեղային և շաքարխտի հիվանդությունները կկրճատվեին 6-10%-ով:

Քիչ շարժվելուց, ծխելուց ու ճարպակալումից առաջացող վնասներն հավասարազոր են