iPad-ը փամփուշտներից պաշտպանող պատյան է ներկայացվել

22:26 • 18.07.12

Բրիտանական VestGuard UK ընկերությունը iPad պլանշետային համակրգչի համար նախատեսված զրահապատ պատյան է ստեղծել, հաղորդում է Engadget-ը հղում կատարելով արտադրողի հաղորդագրություններին:

 

Պատյանը պատրաստված է «ժամանակակից մանրաթելային տեխնոլոգիայով» և պաշտպանում է պլանշետը 9մմ տրամաչափի հրազենից արձակված փամփուշտներից: Այն իրենից ներկայացնում է սև թղթապանակի նման սարք, որի մեջ «շրջանակ» կա պլանշետը տեղադրելու համար:

«Պլանշետակալը» ստացել է The Ballistic անվանումը: Այն դեռևս պատրաստ չէ վաճառքի հանվելու համար, հայտնի չէ նաև դրա գինը:


VestGuard UK ընկերությունը մասնագիտացած է զրահաբաճկոններ և այլ պաշտպանիչ պարագաներ արտադրելու մեջ:


Նշենք, որ iPhone սմարթֆոնները գնդակներից պաշտպանող պատյան արդեն արտադրվում է: Նման աքսեսուար է արտադրում նաև ճապոնական Marudai ընկերությունը: Ճապոնական պատյանը, որը վաճառքի է հանվել 2012թ. ապրիլին, և այն ունի iPhone-ի գնին մոտ գին` 650 ԱՄՆ դոլար:

iPad-ը փամփուշտներից պաշտպանող պատյան է ներկայացվել