iPhone-ի նոր հավելվածը մարմնի 23 լուսանկարով քաղցկեղի ախտորոշում կտա

10:48 • 18.07.12

iPhone-ի բազմաթիվ տերերի համար այն հեռախոս լինելուց զատ ծառայում է որպես զարթուցիչ, անձնական օգնական և հեռուստացույց: Այժմ նոր հավելվածի շնորհիվ սմարթֆոնը նաև կծառայի որպես բժիշկ:

 

iPhone-ի UMSkinCheck անվճար հավելվածը, որը ստեղծվել է Միչիգանի համալսարանում, հնարավորություն է տալիս ախտորոշել մաշկի քաղցկեղը, ինչի համար պահանջվում է սմարթֆոնով մարմնի տարբեր հատվածների 23 լուսանկար անել, գրում է Daily Mail-ը: Նկարներն ուսումնասիրելու ընթացքում հավելվածը կասկածելի կետեր կամ մաշկի այլ վնասվածքներ հայտնաբերելու դեպքում տեղեկացնում է օգտատիրոջը: Բացի այդ, այն պահպանում է բոլոր լուսանկարները, հետագայում հիվանդության զարգացումը պարզելու համար:

 

UMSkinCheck-ը նույնիսկ ավտոմատացված հիշեցումներ է ուղարկում, որպեսզի օգտատերը ժամանակի ընթացքում չմոռանա իր առողջությանը հետևել:

 

Հավելվածը կօգնի մարդկանց ավելի վաղ ախտորոշել հիվանդությունը, քանի որ շատերը նախքան մաշկի քաղցկեղի ախտանիշների ի հայտ գալը չեն իմանում դրա մասին և ուշ են դիմում բժիշկներին: Սակայն ամեն ինչ ավելի հեշտ է, երբ հիվանդությունը կարելի է ախտորոշել պարզապես հեռախոսի միջոցով լուսանկարվելիս:

iPhone-ի նոր հավելվածը մարմնի 23 լուսանկարով քաղցկեղի ախտորոշում կտա