Նոր էլեկտրական ձեռնոցը սովորեցնում է դաշնամուր նվագել (տեսանյութ)

17:47 • 18.07.12

Առաջադեմ տեխնոլոգիաներով ստեղծված նոր էլեկտրական ձեռնոցը սովորեցնում է այն կրողին, թե ինչպես կարելի է դաշնամուրի վրա որևէ մեղեդի նվագել, ինչպես նաև նպաստում է շարժման հետ խնդիրների ունեցող հիվանդների բուժմանը, գրում է Daily Mail-ը:

 

ԱՄՆ-ի Ջորջիայի համալսարանի մասնագետների կողմից ստեղծված Mobile Music Touch կոչվող սարքը տատանում է այն կրողի մատները` հուշելով նրանց, թե որ ստեղնաշարը սեղմել:Բացի այդ անհարժեշտ պահին ստեղնաշարները լուսավորվում են` ևս հուշելով , որ դրանք պետք է սեղմել:

 

Սարքն աշխատում է համակարգչի, MP3 նվագարկիչի և սմարթֆոնի օգնությամբ: Նույն մեղեդին ձեռնոցի օգնությամբ մի քանի անգամ նվագելուց հետո, մարդը սկսում է հիշել նոտաների հերթականությունը և որոշ ժամանակ անց կարողանում է ինքնուրույն նվագել:

Ձեռնոցը նաև զգալի բարելավում է ընկալումը և շարժական ունակությունները, այն մարդկանց մոտ, ովքեր անդամալույծ են դարձել ողնաշարային վնասվածքներ ստալու հետևանքով: Այն արդեն հաջողությամբ փորձարկվել է նման վիճակում գտնվող անձանց վրա և 8 շաբաթ տևած ուսումնասիրությունների ընթացքում մասնակիցների մի մասին առաջարկվել է շաբաթական 3 անգամ փորձել դաշնամուր նվագել MMT-ով, իսկ մյուս մասին առաջարկվել է նույնն անել , սակայն առանց սարքի օգնության:

Հետազոտության ավարտից հետո ձեռնոցն օգտագործածները նշել են, որ մատների միջոցով սկսել են զգալ իրենց հագուստի և շրջապատող մի շարք իրեր:

Նոր էլեկտրական ձեռնոցը սովորեցնում է դաշնամուր նվագել (տեսանյութ)