Ձմերուկը օգնում է կարգավորել բարձր ճնշումը. գիտնականներ

21:46 • 18.07.12

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ ձմերուկը օգնում է կարգավորել բարձր ճնշումը և պահպանել անոթների էլաստիկությունը:


American Journal of Hypertension ամսագրում հրապարակված հոդվածի համաձայն՝ ձմերուկի բնական էքստրակտները՝ շնորհիվ իրենց մեջ պարունակող ամինաթթուների, կարող են օգտագործվել ճնշման նվազեցման համար:

 

Գիտափորձի ընթացքում 40 կամավորներ, որոնց միջին տարիքը 58 տարեկան էր, վեց շաբաթվա ընթացքում ուտում էին ձմերուկ: Գիտափորձի արդյունքում պարզվել է, որ ձմերուկի շնորհիվ ճնշումը էականորեն նվազել է:

 

Ձմերուկը օգնում է կարգավորել բարձր ճնշումը. գիտնականներ