Ավստրիայում հայտնաբերվել են ժամանակակից ձևվածքով 15-րդ դարի կրծկալներ
Ավստրiական Ինսբրուկ համալսարանի գիտնականները հայտնաբերել են 15-րդ դարի կրծկալներ, որոնք կարված են ժամանակակից մոդելների տեսքով, գրում է Euromag-ը:
Քաթանից կարված 4 կրծկալները զարդարված են ասեղնագործությամբ և այսքան ժամանակ «թաքնված» են եղել միջնադարյան դղյակներից մեկում:
Մասնագետների պնդմամբ` ներքնազգեստի հնագույն նմուշներն իրականում ոչնչով չեն տարբերովում մեր օրերում օգտագործվող մոդելներից:
Առայսօր ընդունված էր համարել, որ ժամանակակից տեսքով կրծկալները հայտնվել են 19-րդ դարի վերջին, երբ կանայք սկսեցին հրաժարվել կուրծքը սեղմող անհարմար սեղմիրաններից:










