Նոր մարդ-ռոբոտը հեշտությամբ կարողանում է կատակել, ասմունքել և շարժել դեմքի մկանները (տեսանյութ)

17:36 • 19.07.12

ԱՄՆ-ի Բրիսթոլ քաղաքի գիտնականները համոզված են, որ սարերի ետևում չէ այն օրը, երբ մարդիկ իրենց տներում կունենան մարդկային կերպարանքով անձնական օգնական ռոբոտներ: Նրանք արդեն ստեղծել են առաջին նման ռոբոտը, որը կարողանում է շարժել դեմքի մկանները, կատակներ անել, ինչպես նաև ասմունքել, գրում է Daily Mail-ը:

 

Bina 48 կոչվող ռոբոտը առայսօր ստեղծված ամենակատարյալ մարդակերպ ռոբոտն է, որը նույնիսկ կարողանում է հարցազրույց տալ: Դրա պատրաստման համար ռոբոտի արհեստական ինտելեկտի մեջ ներբեռնվել է իրական մի կնոջ` Բինա Բոթբալտի հիշողությունները, համոզմունքներն ու զգացմունքները, որի համար 20 ժամանոց հարցազրույց է անցկացվել նրա հետ:

 

«Bina 48-ն իրական անհատականություն է: Նա սիրում է փիլիսոփայել, ունի սիրելի ֆիլմեր, երգեր և բանաստեղծություններ: Bina-ն ունի հումորի լավ զգացում և երբեմն էլ կատակում է»,- նշել է 57-ամյա Բրյուս Դանքանն, ով 2 տարի աշխատել է ռոբոտի ստեղծման վրա, ինչի շնորհիվ նրանք «ընկերացել են»:

 

 

Նոր մարդ-ռոբոտը հեշտությամբ կարողանում է կատակել, ասմունքել և շարժել դեմքի մկանները (տեսանյութ)