«Անմահություն» միլիարդատերերին. նրանց ուղեղը ռոբոտի մեջ կտեղափոխվի՞

11:08 • 19.07.12

Ռուս գործարար Վլադիմիր Իցկովն «Ավատար» անվանումով մի ծրագիր է սկսել, որն «անմահություն» է խոստանում միլիարդատերերին` նրանց ուղեղը ռոբոտային մարմնի մեջ տեղափոխելով, գրում է Daily Mail-ը:

 

Գործարարը պնդում է, որ ինքն անձամբ է վերահսկելու ողջ գործընթացը` համապատասխան գումար ստանալու դեպքում, որ չափը չի հարպարակվում: Իցկովը ծրագրի շրջանակներում արդեն վարձել է 30 գիտնականի, որոնց կանխատեսման համաձայն` նման «անմահությունը» իրականություն կդառնա արդեն 10 տարի անց:

«Դուք եզակի հնարավորություն ունեք ֆինանսավորելու ձեր կյանքի տևողության երկարացումը մինչև անմահություն: Մեր քաղաքակրթությունն ավելի քան երբեևէ շատ մոտ է նման տեխնոլոգինաերի ստեղծմանը, և սրանք գիտաֆանտաստիկ մտքեր չեն»,- ասվում է Իցկովի նամակում, որն ուղարկվել է Forbes-ի ցանկում տեղ գտած բոլոր միլիադրատերերին:

 

Տարբեր երկրներից հրավիրված 30 առաջատար մասնագետները կաշխատեն այս նպատակով Սան Ֆրանցիսկոյում ստեղծված հատուկ միջազգային հետազոտական կենտորոնում:

 

Մարդու ուղեղը ռոբոտային մարմնի մեջ բարեհաջող տեղափոխելուց հետո, Իցկովի հաջորդ քայլը լինելու է մարդկային հոլոգրաֆիկ մարմնի ստեղծում, ինչը հնարավոր կդարձնի քայլել պատերի միջով և շարժվել լույսի արագությամբ:

«Անմահություն» միլիարդատերերին. նրանց ուղեղը ռոբոտի մեջ կտեղափոխվի՞