Ռուսաստանում սկսվել է ավտոմատ փոխանցումատուփով առաջին մեքենայի արտադրությունը

13:35 • 19.07.12

«ԱվտտոՎԱԶ» ընկերությունը սկսել է Lada ընտանիքի` ճապոնական JATCO տեսակի ավտոմատ փոխանցումատուփով ավտոմեքենայի արտադրությունը: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները` վկայակոչելով ընկերության հաղորդագրությունը:

 

4 աստիճանով ավտոմատ փոխանցումատուփը առաջինը տեղադրվելու է Lada Granta մոդելի մեքենաների վրա, որոնք «հագեցած» կլինեն նաև 1,6 լիտր ծավալով շարժիչով, օդափոխիչով, անվտանգության բարձիկներով ու ABS համակարգով:

 

Նոր փոխանցումատուփով մեքենաների նվազագույն գինը լինելու է 373 հազ ռուբլի: Այս տարի թողարկվելու է մոտ 10 հազ ավտոմատ փոխանցումատուփով մեքենա ,սիկ արդեն հաջորդ տարի այդ թիվը հասցվելու է 70 հազ-ի:

Ռուսաստանում սկսվել է ավտոմատ փոխանցումատուփով առաջին մեքենայի արտադրությունը