էլեկտրական ամենաթանկարժեք մեքենան կներկայացվի Բրիտանիայում (տեսանյութ)
Rimac Concept_One էլեկտրական սուպերմեքենան, որի գինը 1 մլն ԱՄՆ դոլար է և ստեղծված է խորվաթական «սթարթ-ափ» նախագծով, կներկյացվի Լոնդոնում, Միացյալ թագավորության ամենահեղինալկավոր ավտոսրահի` Salon Prive-ի շրջանակներում, հաղորդում է Amobil.ru-ն:
Մեքենան առաջին անգամ ներկայացվել էր նախորդ տարի Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Կոնցեպտը, որը 3 Lamborghini Aventador-ի գին ունի, համալրված է բոլոր անիվների վրա տեղադրված էլեկտրական շարժիչներով, որոնք հեղուկ հովացման համակարգ ունեն և գումարային 1088 ձիաուժ հզորություն և ահռելի 1600 նյուտոն/մետր ոլորող մոմենտ:
Concept_One-ը մինչև 0-96 կմ/ժ արագության հասնում է 2.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 305 կմ/ժ է: Մեկ լիցքավորամբ մեքենան կարողանում 600 կմ ճանապարհ անցնել:
Rimac Automoboli ընկերության 24-ամյա գլխավոր տնօրեն Մաթե Ռիմակը հայտարարել է. «Մենք մաքուր էջից ենք սկսել: Մտահաղացումն այն էր, որ բացառիկ սուպերմեքենա ստեղծվի, նույնքան հզոր որքան Bugatti-ին է, գեղեցիկ ոճով` ինչպես Ferrari-ին և Mercedes-ի պես շքեղ, միևնույն ժամանակ այն նունիսկ մեկ լիտր բենզին չպետք է այրի»:










