Աստղագետները հազվագյուտ պարուրաձև գալակտիկա են հայտնաբերել
Ամերիկացի աստղագետները 11 մլրդ տարվա վաղեմություն ունեցող հազվագյուտ պարուրաձև գալակտիկա են հայտնաբերել, հայտնում է Associated Press-ը:
Պարուրաձև գալակտիկայի հայտաբերումը կարող է ստիպել գիտնակններին վերանայել նախկինում շրջանառվող տեսակետները գալակտիկաների կազմավորման վերաբերյալ:
BX442 անվանումը ստացած գալակտիկան հնարավոր է եղել նշմարել` օգտագործելով ՆԱՍԱ-ի հզոր Hubble դիտակը:
«Մենք ուղղակի չէինք հավատում մեր աչքերին: Նույնիսկ չէինք էլ սպասում, որ կարելի էր նման վաղեմության գեղեցիկ գալակտիկա հայտնաբերել»,- նշել է աստղագետներից մեկը:
BX442-ը տեղակայված է մեր մոլորակից 10.7 մլն լուսատարի հեռավորության վրա և ստեղծվել է Մեծ պայթյունի արդյունքում տիեզերքի «ծնվելուց» 3 մլրդ տարի անց:










