Honda Civic Type R-ի նոր սերունդը կներկայացվի Փարիզում (լուսանկարներ)

22:26 • 20.07.12

Honda Civic Type R-ի նոր սերնդի պրեմյերան տեղի կունենա արդեն այս սեպտեմբերին: Նորույթը կներկայացվի Փարիզի ավտոսրահում, սակայն վաճառքի կհանվի ցուցադրությունից մեկ տարի անց:

 

Հիմնական փոփոխությունները կատարվել են Civic Type R-ի ուժային ագրեգատների վրա և այժմ մեքենան հզոր «տուրբոշարժիչ» կունենա, հաղորդում է Automotorblog պարբերականը: Որպես նոր Honda Civic Type R-ի շարժիչ առաջարկվում է 2,0լ աշխատանքային ծավալով տուրբոներմղման համակարգով 210-220 ձիաուժ հզորությամբ ագրեգատը: Նման շարժիչով հեչբեքը զրոյից մինչև հարյուր կմ/ժ արագության հասնում է 6,5 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 240 կմ/ժ է:


Սակայն տեղեկություններ կան, որ Honda-ն նույն մոդելի համար նաև երկրորդ տուրբոշարժիչն է նախապատրաստում ավելի փոքր`1,8լ աշխատանքային ծավալով:


Բացի այդ, հաղորդվում է, որ նոր Type R-ը կարող է ամբողջովին անկախ ետևի կախոցներ ստանալ:

 

Honda Civic Type R-ի նոր սերունդը կներկայացվի Փարիզում (լուսանկարներ)