Թիրախների հայտնաբերման համար այլ հաղորդիչների ալիքները կիրառող ռադար է ստեղծվել
EADS կոնցեռնի դուստր ձեռնարկություն Cassidian ընկերությունը պասիվ ռադար է ստեղծել, որը կարողանում է տարբեր տիպի թիրախներ, ներառյալ «սթելս» տեխնոլոգիայով ստեղծված ինքնաթիռներ հայտնաբերել:
Ընկերության հաղորդագրության համաձայն, պասիվ ռադարը սեփական ճառագայթում չունի, թիրախները հայտնաբերելու համար այն օգտագործում է այլ սարքերի ռադիոալիքները, օրինակ` բջջային կապի կամ հեռուստատեսային և ռադիո ազդանշանի հաղորդիչների ալիքները:
Cassidian-ի նոր ռադարի տեխնիկական տվյալները դեռ չեն գաղտնազերծվում: Համակարգը բավական փոքր չափեր ունի և կարող է սովորական միկրոավտոբուսի մեջ տեղավորվել:
Ռադարի փորձարկումները արդեն հաջողությամբ են ավարտվել Գերմանիայի Շտուտգարտ քաղաքի օդանավակայանում:
Մոտ ապագայում ընկերությունը մտադիր է համակարգի սերիական տարբերակը նախապատրաստել և Գերմանիայի ԶՈւ դաշնային վարչության հետ համատեղ փորձարկումներ անցկացնել հետագայում դրանք բունդեսվերին մատակարարելու համար:










