Ճապոնիան բեռնատար մաքոք է արձակել տիեզերք
Ճապոնական «Կոնոտորի 3» բեռնատար մաքոքը արձակվել է երկրի Տանեգասիմա կայանից և ուղարկվել Միջազգային տիեզերակայան: Այս մասին հայտնել է Ճապոնիայի օդատիեզերական գործակալության հայյտարարության մեջ:
Բեռնատարը տիեզերակայան է հասցնելու սննդամթերք և գիտական աշխատանքների համար նախատեսված սարքավորումներ, մասնավորապես, ակվարիումներ բժշկական և կենսաբանական փորձերի համար: Դրանցում ուսումնասիրվելու են ձկների ոսկրային համակարգերի փոփոխությունները անկշռության մեջ զարգացման պայմաններում:
Բացի այդ, մաքոքը տիեզերք է դուրս բերելու 5 փոքր արբանյակ:










