Ցանկացած ալկոհոլային խմիչք պաշտպանում է երիկամների քաղցկեղից

19:21 • 21.07.12

 

Գիտնականները համադրելով ալկոհոլային խմիչքների օգտագործման բոլոր դրական և բացասական կողմերը եկել են այն եզրահանգման, որ դրա չափավոր օգտագործումը դրական ազդեցություն է ունենում առողջության վրա: Օրինակ, նվազում է երիկամների քաղցկեղի վտանգը, հաղորդում է The Times of India պարբերականը:


Մի քանի հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ երիկամների քաղցկեղի վտանգը նվազում է 25% խմող մարդկանց մոտ, համեմատած առհասարակ ալկոհոլ չօգտագործողների հետ:


Եթե համադրվեն այն մարդկանց ցուցանիշները, ովքեր ամենից շատն են խմում սպիրտ պարունակող հեղուկներ, և նրանց, ովքեր բոլորից քիչ են խմում, ապա վտանգի նվազումը կկազմի 29%՝ հօգուտ առաջին խմբի:


Հատկանշական է, որ մասնագետների խոսքով, ալկոհոլը հավասար հետևանք է ունենում և տղամարդկանց և կանանց պարագայում: Նմանապես կարևոր դեր չի խաղում ալկոհոլային խմիչքի տեսակը:


Դրական ազդեցությունը հստակ արտահայտված է, երբ օրական օգտագործվում է մեկ «դրինք» (ալկոհոլային միավոր, որը համարժեք է 45 մլ օղու, 360 մլ գարեջրի կամ 150 մլ գինու):

 

 

Ցանկացած ալկոհոլային խմիչք պաշտպանում է երիկամների քաղցկեղից