ԱՄՆ ԱԱԳ ղեկավարը ելույթ կունենա ցանցահենների համաժողովին
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) ղեկավար Քեյթ Ալեքսանդերը ելույթ կունենա ցանցահենների Defcon համագումարին, որը կկայանա հուլիսի 26-29-ին`Լաս Վեգասում:
Ինչպես տեղեկացնում է Reuters գործակալությունը, ելույթի թեման դեռևս հայտնի չէ:
«Մենք դա ցույց կտանք կոնֆերանսի ընթացքում»,-հայտարարել է համագումարի կազմակերպիչներից Ջեֆ Մոսը:
Նա նշել է, թե ակնկալում է, որ շատ ցանցահեններ դժգոհություն կհայտնեն միջոցառմանը ազգային անվտանգության պաշտոնյայի հրավիրելու համար, սակայն ավելացրեցլ, որ այդ ուղղությամբ ինքն աշխատել է տասնյակ տարիներ:
ԱՄՆ ԱԱԳ պաշտոնյաներն առաջին անգամը չէ, որ այցելում են Defcon, սակայն Ալեքսանդրն ամենաբարձրաստիճան պաշտոնյան կլինի:
Defcon-ը տեղի է ունենում ամեն տարի`1992 թ-ից ի վեր և հանրության համար բաց միջոցառում է:










