Չղջիկները սենյակային ճանճերին որսում են լսելով նրանց սեքսի ձայնը

23:01 • 23.07.12

Չղջիկները սովորական սենյակային ճանճերին որսալու հետաքրքիր ռազմավարություն են մշակել, նրանք լսում են սեռական ակտ իրականացվեղ միջատների ձայնը և մեկ «կրակոցով» երկու «ճաշ» են որսում, պնդում են գերմանացի կենսաբանները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակված են Current Biology ամսագրում:


«Երբ ճանճերը զույգավորվում են, նրանք ճտոցներ են հանում ձայնային մի քանի հաճախականության տրիրույթում: Շատ կենդանիներ ոչ միայն լավ տեսանելի են դառնում սեքսի ժամանակ, այլ նաև կորցնում են սովորական զգոնությունը: Այս դեպքում, սեքսը մահացու է դառնում»,- հայտարարել է կենսաբանների խմբի ղեկավար Շտեֆան Գռայֆը:

 

Գրայֆն իր խմբով նման անսպասելի հայտնագործություն է արել, հետազոտելով Բավարիայում ապրող գիշերային Նաթերերի չղջիկների (Myotis nattereri) սննդակարգը և սննդային վարքը: Նրանց զարմացրել է չղջիկների ստամոքսի պարունակությունը, որը հիմնականում լցված է եղել սենյակային ճանճերով (Musca domestica): Կենսաբանների խոսքով, դա շատ անսովոր երևույթ է կենդանական աշխարհի համար: Չղջիկները գիշերային որսորդներ են, իսկ սենյակային ճանճերը` ցերեկային միջատներ:


Որպես կանոն, մայրամուտից հետո ճանճերը նստում են կոշտ մակերեսին և մնում են այդպես մինչև լուսաբաց: Չղջիկները լավ հարմարվել են թռչող միջատներին հայտնաբերելու մեջ, սակայն նրանք չեն կարող գտնել անշարժ նստած որսը: Այնուամենայնիվ, դիտարկվող չղջիկները, ինչ որ կերպ կարողանում են փորները լցնել ճանճերով:

Գիտնակաները, հանելուկային իրավիճակը պարզելու համար գիշերային տեսախցիկներ են տեղադրել և դիտել, թե ինչ է կատարվում Ինստիտուտի մոտակայքում գտնվող խորդանոցում` 4 տարի շարունակ:

Թաքնված նկարահանումները հաստատել են այն, որ սենյակային ճանճերը գիշերը գրեթե չեն թռնում: Սակայն միջատները ակտիվորեն տեղաշարժվում են տանիքին և հաճախակի զույգավորվում են: Հենց այդ ժամանակ դրանք գրոհի են ենթարկվում չղջիկների կողմից: Ուսումնասիրվաղ տարածքի ճանճերի կեսից ավելին կերակուր է դարձել սեքսի ժամանակ:

Չղջիկները սենյակային ճանճերին որսում են լսելով նրանց սեքսի ձայնը