Հիսուս Քրիստոսը մուսուլման է եղել. ամերիկացի կրոնագետ
ԱՄՆ-ի Այովա նահանգի Luther քոլեջի կրոնագետ Ռոբերտ Շեդինգերն իր նոր գրքում վիճահարույց հայտարարություն է արել համաձայն որի` Հիսուս Քրիստոսն իրականում մուսուլման է եղել, գրում է «Ալ արաբիա»-ն:
Գիրքը հենց այդպես էլ կոչվում է «Քրիստոսը մուսուլմա՞ն է եղել», ինչին հեղինակը պատասխանում է «Միանշանակ, այո»:
Իսլամի ուսումնասիրությամբ զբաղվող Շեդինգերը պնդում է, որ այն իրականում կրոն չէ, այլ հասարակական արդարության շարժում, որը լիովին համընկնում է Քրիստոսի քարոզի հետ:
Իր աշխատությունում հեղինակը նաև անդրադառնում է քրիստոնյաների և մուսուլմանների փոխհարաբերություններին և այն հարցին, թե ինչպես 2 տարբեր կրոնների ներկայացուցիչ կարող են համագործակցել` աշխարհին հասարակական արդարություն քարոզելով:










