Նոր սարքը հնարավորություն է տալիս կառավարել մեքենան գլխի և ձեռքի շարժումներով (ֆոտոշարք)

18:38 • 23.07.12

Բրիտանացի ինժեներները ստեղծել են մի սարք, որը հնարավորություն է տալիս վարորդին մեքենան կառավարել բացառապես գլխի և ձեռքի շարժումների միջոցով, գրում է Daily Mail-ը:

Ցուցիչների վահանակի վրա գտնվող ինֆրա-կարմիր ազդակը կարողանում է ճանաչել վարորդի դեմքի արտահայտությունը և համապատասխան գործողություն կատարել, իսկ թաքնված համակարգիչը «թարգմանում է» բոլոր շարժումները, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ հրահանգ է:

 

Օրինակ աչքով անելու դեպքում միանում է կամ անջատվում ռադիոն կամ CD նվագարկիչը: Սարքն այնքան «խելացի» է, որ կարողանում է նույնիսկ տարբերակել պատահական աչքով անելը հատուկ արվածից` հիմնվելով դրանց տևողության վրա:

Եթե վարորդը վարելու ընթացքում գլուխը դեպի ձախ է թեքում, ապա բարձրանում է ձայնը, իսկ հակառակ կողմ թեքելու դեպքում այն իջնում է:

Վարորդը նույնիսկ հնարավորություն ունի հեռախոսազանգ կատարել` ձեռքը դեպի վերև բարձրացնելով և տվյալ հեռախոսահամարը բարձրաձայն արտասանելով, իսկ ջերմաստիճանը կարգավորելու համար վարորդը պետք է ձախ ձեռքը վերև բարձրացնի, ինչի դեպքում սրահը սկսում է տաքանալ, իսկ նույն ձեռքը իջեցնելուց սառը օդ է փչում:

 

Նորաստեղծ սարքի կիրառումը բավական կարևոր է այն առումով, որ վարորդը ստիպված չի լինի ուշադրությունը շեղել ճանապահից, վերնշված գործողությունները անելու համար:

 

Մասնագետների խոսքերով սարքը հասանելի կլինի արդեն 2 տարուց:

Նոր սարքը հնարավորություն է տալիս կառավարել մեքենան գլխի և ձեռքի շարժումներով (ֆոտոշարք)