Իրանը Հորմուզի նեղուցում ուսումնասիրություն կիրականացնի
Իրանը մտադիր է Պարսից ծոցում լայնածավալ քիմիական, ֆիզիկական և աշխարհագրական հետազոտություն իրականացնել:
Իրանի ազգային օվկիանոսային ծառայության ղեկավար Բահիդ Չեգինին հայտարարել է, որ աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերին` Հորմուզի նեղուցից, տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը:
Հետազոտությունը կտևի 18 ամիս: Այդ ընթացքում կիրականացվեն ջրի ֆիզիկակական ու քիմիական ուսումնասիրություններ, կհետազոտվեն աշխարհագրական փոփոխությունները:
Պաշտոնյայի հավաստմամբ` Ծոցի երկրներից որևէ մեկը երբևէ նման հետազոտություն չի անցկացրել:
Ծրագրի իրականացումը հնարավորություն կտա հետևել Պարսից Ծոցում և Հորմուզի նեղուցում տեղի ունեցող փոփոխություններին:










