Էլեկտրական ինքնաթիռի արագության նոր ռեկորդ է սահմանվել
Long-ESA ինքնաթիռն էլեկտրական շարժիչով ինքնաթիռների` արագության ռեկորդ է սահմանել, ասվում է նախագծի կայքում:
Փորձարկումների ընթացքում ինքնաթիռի արագությունը հասել է 326 կմ/ժ-ի:
Նախորդ ռեկորդը սահմանվել էր 2011թ. փարիզյան Լե Բուրժե ավիասրահի ընթացքում: Այն ժամանակ ֆրանսիական Cri-Cri թռչող սարքը կարողացել էր մինչև 315,4կմ/ժ արագության հասնել:
Long-ESA ինքնաթիռը շարժման մեջ է դրվում մեկ շարժիչով, որը 238 ձիաուժ հզորություն ունի: Թռիչքը մոտ 16 րոպե է տևել, ինչը պայմանավորված էր օդաչուի` մարտկոցների հզորության սխալ հաշվարկով:
Ընկերությունը պնդում է, որ մոտ ապագայում օդանավը նոր մարտկոցներով կհամալրվի, որոնցով թռիչքի առավել երկար տևողություն կապահովվի ինչպես նաև արագության նոր ռեկորդներ կսահմանվեն:










