Ռուս մասնագետներն առաջարկել են անվանափոխել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը` Ռուսականի

16:37 • 24.07.12

Ռուսաստանի Փորձագիտական գնահատականների ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Պավլյուկը հաստատության անունից հանդես է եկել մի առաջարկով, որը կայանում է Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը Ռուսական սառուցյալ օվկիանոսի անվանափոխելու մեջ, գրում է vz.ru-ն:

Գիտնականի պնդմամբ իր առաջարկն ունի մի քանի հիմնավոր պատճառներ:

«Առաջին հերթին օվկիանոսի ողողած ամենաերկար ափը ռուսականն է, իսկ դրա ընդերքի մեծ մասը հանդիսանում է Ռուսաստանին պատկանող կղզիների բնական շարունակությունը»,- նշել է Պավլյուկը:

 

Բացի այդ, գիտնականը գտնում է, որ անվանափոխումը լիովին օրինաչափ կլինի, քանի որ ի տարբերություն մյուս երկրների` Ռուսաստանն ամենից շատ ներդրումն ունի օվկիանոսի հետազոտման հարցում:

«Հենց ռուս, ապա ավելի ուշ խորհրդային հետազոտողներն են ամենաշատ բացահայտումներն արել սառուցյալ օվկիանոսում: Բավական է միայն հիշել նրանց ազգանունները` Դեժնև, Չելյուսկին, Կոլչակ, Շմիտդ, Իվան Պանին և այլոք»,- եզրափակել է Պավլյուկը:
 

Ռուս մասնագետներն առաջարկել են անվանափոխել Հյուսիսային սառուցյալ օվկիանոսը` Ռուսականի