Աշխատանքային սթրեսը սպանում է կանանց. հետազոտություն
Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպիսի աղետալի ազդեցություն կարող է ունենալ աշխատանքի արդյունքում ունեցած սթրեսը կնոջ օրգանիզմի վրա, գրում է MED daily:
Հետազոտելով բոսթոնաբնակ 22086 կանանց` գիտնականներն ապացուցել են, որ աշխատավայրում տարած սթրեսն առաջացնում է սիրտ-անոթային անբավարության հիվանդություններ:
Մասնագետները տարբերակել են 4 տիպի աշխատանք` ըստ դրանց աշխատատարության և վերադասների հսկողության`
1. պասիվ աշխատանք – ցածր պահանջներ, թույլ վերահսկողություն
2. ծանրաբեռնվածության ցածր աստիճանով աշխատանք – ցածր պահանջներ, խիստ վերահսկողություն
3. ակտիվ աշխատանք – բարձր պահանջներ, խիստ վերահսկողություն
4. ծանրաբեռնվածության բարձր աստիճանով աշխատանք – բարձր պահանջներ, քիչ վերահսկողություն
Պարզվել է, որ վերջին 2 տիպի աշխատանքներով զբաղված կանայք գտնվում են սրտամկանի կաթված ստանալու ռիսկային խմբում և սրտի անոթների ստենդավորման կարիք ունեն:
Գիտնականները հետևել են կանանց 10 տարի շարունակ, ինչի ընթացքում նրանցից 170-ը սրտամկանի, իսկ 163-ը` գլխուղեղի կաթված է ստացել, 440-ը` սրտանոթների ստենդավորում է իրականցրել, իսկ 52-ը` մահացել է սրտի հետ կապված հիվանդություններից:
Բացի բուն սթրեսից ուսումնասիրված կանանց առողջության վատացմանը նպաստել է նաև ծխելն ու ընկճախտը:










