Ճապոնացին աղբն օդից որսացող աղբաման է ստեղծել (տեսանյութ)

16:59 • 24.07.12

Ճապոնացի մի երիտասարդ, ով հանդես է գալիս FRP կեղծանունով, ստեղծել է «խելացի» աղբաման, որը կարողանում է աղբն օդից որսալ, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Տղայի խոսքերով, ինքը ստեղծել է ապագայի աղբաման, որն ունակ է «տեսնել», թե որտեղից է «գալիս» աղբը և ուր է ընկնելու` հասցնելով բռնել այն նախքան անկումը:

 

Առաջին հայացքից բավական բարդ թվացող սարքը պատրաստելու համար FRP-ից պահանջվել է անիվերով կլոր տախտակ, դրան ամրացված աղբաման, Kinect տեսախցիկ` շրջակայքն ուսումնասիրելու համար, ինչպես նաև հատուկ գրված ծրագիր, որը հնարավորություն է տալիս հետևել թռչող աղբի ուղղությանը և աղբամանն այն կողմ ուղղել, որտեղ ընկնելու է «թիրախը»:

 


 

 

 

Ճապոնացին աղբն օդից որսացող աղբաման է ստեղծել (տեսանյութ)