Նանոտեխնոլոգիաներով ստեղծված նոր ծածկույթը մեքենան միշտ մաքուր կպահի

22:30 • 24.07.12

Հոլանդացի մասնագետները ավտոմեքենայի համար նախատեսվող նոր ծածկույթ են ստեղծել, որը ոչ միայն վերականգնվում է խազերից, այլ նաև հնարավորություն է տալիս, որ մեքենան մաքուր մնա ցանկացած եղանակին:


Գերարդյունավետ անջրանցիկ արտաքին շերտը ստիպում է ջրի կաթիլներին ներքև հոսել փոշու և կեղտի հետ միասին, ետևում թողնելով փայլող մակերես, հաղորդում է РБК daily պարբերականը:


Հոլանդիայի Էյնդհովենյան տեխնոլոգիական համալսարանի քիմիական ճարտարագիտության և քիմիայի ֆակուլտետի դոցենտ Կատերինա Էստվեսը և իր գործընկերները հայտարարել են, որ հրաշք ծածկույթը կազմված է նանոմոլեկուլներից, ինչպես նաև հավելյալ տարրերից, որոնք նման են փոքրիկ «ցողունների»:


Մինչ այժն նանոտեխնոլոգիական ծածկույթների թույլ տեղը շատունակում էր մնալ դրանց անհուսալիությունը, քանի որ ծածկույթի մակերեսի ցանկացած փոքր վնասում կորցնում էր նյութի «հատուկ կարողությունը»: Սակայն նոր ծածկույթը ինքնավերականգնման հատկություն ունի, այն արագ վերականգնվում է փոքր քերծվածքներից: Վնասվելու դեպքում արտաքին շերտը փոխարինվում է այլ տարրերով, որոնք մտնում են նյութի բաղադրության մեջ:


Մասնագետները կարծում են, որ նոր նյութը հնարավոր կլինի գործածել ոչ միայն որպես ավտոներկ, այլ նաև դրանով կպատվեն մեքենայի ապակիները և այլ հատվածները, բացի այդ, նյութը լայն կիրառում կստանա սմարթֆոնների, արևային մարտկոցների և աչքի ոսպնյակների արտադրության մեջ:

Նանոտեխնոլոգիաներով ստեղծված նոր ծածկույթը մեքենան միշտ մաքուր կպահի