Apple-ի եկամուտների եռամսյակային աճը հետ է մնացել կանխատեսումներից

12:25 • 25.07.12

Apple ընկերության եկամուտներն ապրիլ-հունիս ժամանակահատվածում կազմել են 8.8 մլրդ դոլար, ինչը 21%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը, սակայն բավական ցածր է կանխատեսումներից, հայտնում է BBC-ն: Վերլուծաբանները կանխատեսել էին 37.2 մլրդ դոլարի եկամուտ, և 8.8 մլրդ-ը հիասթափություն է առաջացրել ներդրողների շրջանում:


Ապրիլ-հունիսին Apple-ը վաճառել է 26 մլն հատ iPhone սմարթֆոն, ինչը 28%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նույն ժամանակահատվածում գրեթե կրկնակի ավելացել է նաև iPad պլանշետների վաճառքը: Apple-ի համաձայն` վաճառքից ստացված եկամուտները կազմել են 35 մլրդ դոլար, երբ 2011 թ. այն 28.6 մլրդ դոլար էր:

«Մենք հիացած ենք երկրորդ եռամսյակում iPad-ի ռեկորդային վաճառքից` ամբողջ աշխարհում 17 մլն հատ»,- հայտարարել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Քուքը:

Սակայն iPod թվային երաժշտական փլեյերի վաճառքն ընկել է 10%-ով, իսկ Mac համակարգիչներինը` մնացել գրեթե նախկին մակարդակին` գրանցելով ընդամենը 2 % աճ:


Հաջորդ եռամսյակի կանխատեսումը` 34 մլրդ դոլարը նույնպես հիասթափեցրել է ներդրողներին: Երեկ ընկերության բաժնետոմսերի գինն ընկել է 5%-ով:

Մինչև տարեվերջ ընկերությունը կներկայացնի իր նոր` iPhone 5 սմարթֆոնը:

Apple-ի եկամուտների եռամսյակային աճը հետ է մնացել կանխատեսումներից