ԱՄՆ-ում լուսանկարչական սարքը շոկոլադե լուսանկարներ է թողարկում

21:27 • 25.07.12

Ամերիկյան հրուշակագործները սովորել են «քաղցր» լուսանկարներ տպել: Ֆոտոփոխանակման Instagram ծառայության անհավանական հաջողությունն է, որ նրանց մղել է ստեղծել լուսանկարչական սարք, որը  նկարը արագ փոխադրում է շոկոլադե սալիկի վրա, հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» գործակալությունը:


Սարքը, որը թողարկում է «համեղ» լուսանկարները, ստացել է «Կակաոգրաֆ» (Cаcаograph) անվանումը:



«Սա հիանալի նվեր է ծննդյան օրվա, հարսանիքի կամ այլ ուրախ առիթների համար»,- ասվում է արտադրող ընկերության գովազդում:


Համեղ լուսանկարը փորձել ցանկացողները կարող են ներբեռնել լուսանկարները, կամ ցանկացած պատկեր և ընտրել շոկոլադի տեսակը` սպիտակ, սև կամ կաթնային:


Պատրաստի արտադրանքը նրանց կհասցվի փոստով մի քանի օրվա ընթացքում:


Մեկ լուսանկարը 8,5 ԱՄՆ դոլար արժի, իսկ 3 հատ պատվիրելու դեպքում պետք է վճարել 12 դոլար:


Յուրաքանչյուր «Կակաոգրաֆ» ձեռքի աշխատանքով է պատրաստվում և, ինչպես նշում են ստեղծողները, դա հնարավորություն է տալիս շոկոլադի անզուգական համ և պատկերի հիանալի որակ ստանալ:

 

ԱՄՆ-ում լուսանկարչական սարքը շոկոլադե լուսանկարներ է թողարկում