Գիտնականները բացահայտել են մաշկի քաղցկեղի նույնիսկ ամենաագրեսիվ տարբերակը հաղթահարող նոր մեթոդ
Գիտնականներ Ագնեշկա Հեմբարսկան և Քրիս Մարինը նոր մեթոդ են հայտնաբերել, որը հնարավորություն է տալիս բուժել մաշկի քաղցկեղի նույնիսկ ամենագրեսիվ տարբերակը, գրում է MED daily-ն:
Նրանք գտնում են, որ անհրաժեշտ է խանգարել MDM4 պրոտեինի և ուռուցքը ճնշող р53 սպիտակուցի փոխազդեցությունը: Գիտնականներն առաջարկում են մաշկի քաղցկեղի բուժման նպատակով ներկայումս օգտագործվող դեմիջոցների հիմքով նոր դեղամիջոց ստեղծել, որը կհամապատասխանի վեր նշված պահանջին: Այս դեպքում, մասնագետները հավաստիացնում են, որ բուժման գործընթացն շատ ավելի արդյունավետ կլինի:
Ներկայումս օգտագործվող BRAF արգելակիչները դրական արդյունքի են հասնում հիվանդությունների 80%-ի դեպքում և երբեմն բուժումից մի քանի ամիս անց քաղքկեղը կրկին գլուխ է բարձրացնում: Իսկ նոր դեղամիջոցը կբացառի հիվանդության նորից ի հայտ գալը:










