Իրանը բարձր ճշգրտության հրթիռներ կարտադրի

15:11 • 25.07.12

Իրանը շուտով կսկսի բարձր ճշգրտության հրթիռների արտադրությունը. հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ահմեդ Վահիդին:


Ինչպես տեղեկացնում է իրանական IRIB News-ը, Վահիդին տեղեկացրել է, որ այժմ այդ հրթիռներն անցնում են արտադրության և թեստավորման վերջին փուլը:

Հուլիսի սկզբին Իրանում տեղի էին ունեցել զորավարժություններ, որոնց ընթացքում փորձարկվել էին մի քանի տասնյակ տարբեր հրթիռներ:


Արևմտյան որոշ փորձագետներ կարծում են, որ Իրանը կարող է ունենալ բավարար հրթիռներ` Իսրայելի և Մերձավոր Արևելքում գտնվող ռազմական օբյեկտները վնասելու համար:

Իրանը բարձր ճշգրտության հրթիռներ կարտադրի