Գրենլանդիայի սառույցները հալչում են աննախադեպ արագությամբ

14:45 • 25.07.12

ԱՄՆ-ի Օդագնացության և տիեզերքի հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) երեք արբանյակները նկարել են, թե ինչպես են հուլիսի 8-ից 4 օր շարունակ աննախադեպ արագությամբ հալչել Գրենլանդիայի սառույցները:


Ինչպես տեղեկացնում է BBC-ն, չնայած ամռան ամիսներին, որպես օրենք, հալչում է Գրենլանդիայի սառցե շերտի գրեթե կեսը, սակայն այս անգամ այդ գործընթացի արագությունն ու ծավալները զարմացրել են գիտնականներին, ովքեր երևույթն «աննախադեպ» են որակել:

 

Լուսանկարներում պարզ երևում է, որ որոշ հատվածներում սառույցը հալվել է մինչև 97 տոկոսով:

 

Իսկ անցյալ շաբաթ Գրելայդիայի Փեթերմեն շրջանից 120 քառակուսի/ կմ մեծությամբ սառցաբեկոր էր պոկվել:

Գրենլանդիայի սառույցները հալչում են աննախադեպ արագությամբ