Արկտիկայի սառույցների 70%-ի կորուստը պայմանավորված է մարդկային գործոնով

10:52 • 26.07.12

ԱՄՆ-ի Ռեդինգի համալսարանի Մթնոլորտային գիտության կենտրոնի մասնագետների վերջին ուսումնասիրություններից պարզվել է, որ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցների 30%-ի հալումը Ատլանտյան օվկիանոսում բնական պայմանների փոփոխության հետևանք է, իսկ մնացած 70%-ի կորուստը պայամանավորված է մարդկային գործոնով, գրում է The Guardian-ը:

Ավելի վաղ անցկացված հետազոտությունները վկայում էին, որ այս շրջանում սառցե շերտի կորստի միայն 50%-ն է մարդկային գործոնով պայմանավորված: Գիտնականները չեն բացառում նաև, որ մարդու գործունեության հետևանքով առաջացած կլիմայական փոփոխությունները հետագայում կդառնան սառույցի ևս 25%-ով ավելի մեծ ծավալների հալման պատճառ:

 

Արկտիկայում սառույցների նվազումը աղետալի ազդեցություն է ունենում վայրի բնության վրա, սակայն նոր հնարավորություններ է ընձեռնում ընդերքից նավթ և գազ արդյունահանելու համար:

 

Այս հատվածում սառույցների նվազումը սկսել է զգալի արագանալ 1990-ականներին և բազմաթիվ գիտնականների համոզմամբ` Արկտիկան կարող է առանց «սառցե վերմակի» մնալ արդեն այս դարում` ավելի կոնկրետ 2020-ականներին:

«Սառույցների հալչելու հետ մեկտեղ ծովի մակերևույթը բաց է մնում, ուստի այն ավելի շատ ճառագայթում է կլանում, ինչն էլ նպաստում է ջրի ջերմաստիճանի բարձրացմանը: Եվ պարզ է չէ, թե ինչ հետևանքներ այս ամենը կարող է ունենալ մոլորակի վրա»,- նշել է հետազոտության մասնակից Ջոնի Դեյը:

Արկտիկայի սառույցների 70%-ի կորուստը պայմանավորված է մարդկային գործոնով