Audi-ն պաշտոնապես ներկայացրել է նորացված R8 սպորտային մեքենան (լուսանկարներ)
Audi R8-ի նորացված տարբերակի պրեմիերան պետք է տեղի ունենա փարիզյան ավտոսրահի ժամանակ, սակայն նորույթի հիմնական տեխնիկական տվյալներն ընկերությունը արդեն ներկայացրել է հանրությանը:
Բացի արտաքին թարմացումից Audi R8-ը կստանա նոր փոխանցումատուփ և հերթական առավել հզորացված տարբերակ:
R8-ի մոդելային շարքում թարմացման հետ հայտնվել է նաև նոր V10 Plus մոդիֆիկացիան, որը V10 GT-ի փոխարինողն է: Այս տարբերակի համար 10 գլանային շարժիչի հզորությունը ավելացվել է մինչև 550 ձիաուժ (և 540 Նմ), կախոցները հատուկ զսպանակներով և մեղմիչներով են համալրՎել, ինչպես նաև կարբոնից աերոդինամիկ փաթեթով, որի մեջ մտնում է առջևի սփլիթերը, հայելիների իրանը, հավելյալ վրադիրները և հետին դիֆուզորը:
Ածխաջրածնի լայն կիրառման շնորհիվ, որը բացի արտաքին դետալներից, նաև մեծապես կիրառվել է ներքին հարդարման մեջ, և թեթևացված ընթացային մասերի հաշվին V10 Plus-ի քաշի զգալի տնտեսում է կատարվել:
Հայտնի է, որ Audi R8 V10 Plus-ը S Tronic տարբերակով 0-100կմ/ժ արագություն զարգացնելու համար ծախսում է 3,5 վայրկյան։ Մեքենայի առավելագույն արագությունը 317կմ/ժ է, իսկ վառելիքի միջին ծախսը կազմում է 12,9 լ/100 կմ:
Audi R8-ի նոր տարբերակների վաճառքը կմեկնարկի այս տարվա վերջին, իսկ գինը կլինի 113 500 եվրոյից մինչև 173 200 եվրո, այսինքն հավասար կլինի ամենաթանկ մոդել` V10 Plus-ի գնին։










