Գիտնականները փորձել են բուժել քաղցկեղը հիվանդներին վարակելու միջոցով
Կալիֆորնիայի համալսարանի երկու վիրաբույժներ որոշել են գիտափորձ անցկացնել և վարակել են վիրաբուժական վերքերը նախակենսաբանական բակտերիաներով՝ փորձելով այդպիսով ստիպել իմունային համակարգին, որպեսզի այն պայքարի ուռուցքների դեմ:
Սակայն արդյունքում նրանց գործունեությունը արգելվել է, գրում է New Scientist-ը:
Վիրաբույժները վարակել են երեք մահամերձ հիվանդների վերքերը Enterobacter aerogenes բակտերիաներով: Սակայն վարակը չի երկարացրել նրանց կյանքը: Ընդ որում, երկուսը մահացել են սեպսիսից (արյան վարակում):
Նման գիտափորձ անցկացվել է նաև 2009թ-ին, որին մասնակցել էր 382 մարդ: Արդյունքները նույնն են եղել. վարակը չէր փրկել քաղցկեղից:









