Rolls-Royce-ը կուպե թափքով մոդել է թողարկելու
Գերմանիայի Մյունխեն քաղաքում թեստի ժամանակ «լրտեսներին» հաջողվել է լուսանկարել Rolls-Royce-ի նոր մոդելը:
Ինչպես նշում է Carscoop-ը, այն Ghost մոդելի հիման վրա ստեղծված կուպե է, որը կմրցակցի Aston Martin և Bentley նմանատիպ մոդելների հետ:
Ըստ կայքի` կուպեն, ենթադրաբար, կստանա Corniche անունը, որի անվան տակ 1970-ականներին արտադրվում էին RR-ի բոլոր երկդռնանի և բաց տանիքով մեքենաները:
Լուսանկարից դատելով` նոր կուպեի դռները կբացվեն մեքենայի ընթացքին հակառակ:
Երկդռնանի Ghost-ի տեխնիկական կառուցվածքը, ինչպես սպասվում է, չի փոխվի: Մոդելը, ինչպես նախկինում, կունենա 563 ձիաուժ հզորությամբ երկու տուրբոներմղիչով 12-գլանանոց շարժիչ ու ավտոմատ փոխանցումատուփ:










