Twitter-ը սերիալներ կցուցադրի

13:41 • 26.07.12

Twitter սոցկայքի օգտատերերը շուտով հնարավորություն կունենան սերիալներ դիտել, որոնք նկարահավելու են հատուկ միկրոբլոգերի այս ծառայության համար, հայտնում է vesti.ru-ն:

 

Դիտումից հետո օգտատերերը կկարողանան քննարկել սերիալը` առանց կայքից դուրս գալու, իսկ Twitter-ը զգալի կավելացնի գովազդից ստացվող իր եկամուտների թիվը:

 

Այդ նպատակով ներկայումս Twitter-ի միկրոբլոգերի ծառայությունը բանակցությունների մեջ է մի շարք հոլիվուդյան պրոդյուսերների հետ: Առաջին սերիալն կարող է Twitter-ով ցուցադրվել արդեն այս տարվա աշնանը: Նախաձեռնության հաջողություն ունենալու դեպքում ընկերությունը կգրավի խոշոր գովազդատուների:
 

Twitter-ը սերիալներ կցուցադրի