Օբաման Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող քաղաքական գործիչն է

11:22 • 27.07.12

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Twitter սոցկայքում իր 17 մլն հետևորդներով համարվում է աշխարհում միակ քաղաքական գործիչն ով հետևորդների այդքան մեծ բանակ ունի, գրում է Reuters-ը:

 

Օբաման սոցկայքում գրանցված առաջին նախագահն է պատմության մեջ, բացի այդ նա ուղարկել է առայսօր ամենահայտնի թվիթը, որտեղ գրված էր. «Միասեռական զույգերը պետք է ամուսնալու հնարավորություն ունենան»:

Նախագահի դիրքերը Twitter-ում էլ ավելի են ամրապնդել այս հաղորդագրության շնորհիվ, և այժմ նա իր հեղինակությամբ Twitterverse-ում զիջում է միայն Բրիթնի Սփիրսին:

 

Սակայն ինչ վերաբերվում է հետևորդների հետ շփմանը, ապա այս հարցում Օբաման զգալի ցածր վարկանիշ ունի, քանի որ նրա թվիթերի ընդամենը 1 %-ն է պատասխան իրեն ուղարկված հաղորդագրություններին: Ըստ կայքի ունեցած տվյալների` Twitter-ում գրանցված 264 նախագաներից 99-ը երբեք չեն պատասխանել իրենց հետևորդներին:

 

Օբանա նաև աչքի է ընկել իր պասիվությամբ մյուս առաջնորդների հետ շփման հարցում, բացառություն են կազմում միայն Նորվեգիայի և ՌԴ վարչապետներ Ջենս Ստոլտենբերգն ու Դմիտրի Մեդվեդևը, որոնց հետ Օբաման շփման մեջ է:

Օբաման Twitter-ում ամենաշատ հետևորդներ ունեցող քաղաքական գործիչն է