Ուշ տարիքում ծննդաբերող կանանց մոտ արգանդի քաղցկեղի վտանգը նվազում է

19:33 • 27.07.12

Երիտասարդ տարիքում ծննդաբերող կանայք հղիության ընթացքում բախվում են ավելի քիչ բարդությունների, քան ուշ տարիքում ծննդաբերողները:


Սակայն, նոր ուսումնասիրության համաձայն ուշ տարիքում ծննդաբերելը ունի իր առավելությունները, գրում է The Dailymail պարբերականը:


Հարավային Կալիֆոռնիայի Համալսարանի գիտնականները պարզել են, որ 40 տարեկանում 1-ին երեխային ծննդաբերող կանանց մոտ արգանդի քաղցկեղը 44%-ով պակաս հավանական է, քան նրանց մոտ, ովքեր ծննդաբերում են մինչև 25 տարեկան:


Արգանդի քաղցկեղը վնասում է ներարգանդապատի հյուսվածքը։ Քաղցկեղի այս տեսակը հիմնականում դիտվում է 50-60 տարեկան կանանց մոտ:


Հետազոտությանը մասնակցել են քաղցկեղով հիվանդ 8671 կին և մոտավորապես 2 անգամ ավել առողջ կանայք:

Ուշ տարիքում ծննդաբերող կանանց մոտ արգանդի քաղցկեղի վտանգը նվազում է