Թիմոթի Բրաունը ՁԻԱՀ-ից բուժված միակ մարդն է աշխարհում

02:29 • 27.07.12

«Ես կենդանի վկայությունն եմ այն բանի, որ ՁԻԱՀ-ը կարելի է բուժել»: Ամերիկացի Թիմոթի Բրաունի մոտ, ով 1995թ.-ից ՄԻԱՎ ուներ, 2007թ.-ից սկսած այլևս երբևէ վիրուսի առկայության հետքեր չի նկատվել, հաղորդում է Le Monde-ը:


Հուլիսի 24-ին Թիմըթի Բրաունին, ով հայտնի է բժշկության մեջ որպես «բերլինյան հիվանդ», քանի որ բուժման կուրսն անցնում էր Գերմանիայում, ոտնկայս ծափահարել են այն բանից հետո, երբ նա պատմել է, տառապանքով և հույսով լի իր պայքարի պատմությունը Վաշինգտոնում` ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի 19-րդ միջազգային համաժողովի ժամանակ:

Բրաունին երկու անգամ հայտնել են, որ նա պետք է մեռնի` առաջին անգամ 1995թ.-ին, երբ նրա մոտ հայտնաբերվել է վարակը, ապա` 2006 թվականին, երբ հայտնաբերվեց, որ նրա մոտ արյան քաղկեղ է սկսվել:


Երբ գերմանացի բժիշկ Գերո Հյութլերին (Gero Hütter) ներկայացրել են մահվան դատապարտված այդ հիվանդին, նա որոշել է ոսկրածուծի դոնորների շարքում գտնել նրան, ում բջիջները ՁԻԱՀ-ի նկատմամբ հակազդող մուտացիա ունեն: Գիտնականների գնահատմամբ, երկրագնդի բնակչության 0,3%-ը նման բնական մուտացիա ունի, որը CCR5 գենի մուտացիայի արդյունք է:

 

Բրաունին 2007թ. ուղնուղեղի երկու փոխպատվաստում են կատարել, ինչի արդյունքում նա հաղթել է արյան քաղցկեղին, իսկ 600 օր անց արյան մեջ այլևս չի հայտնաբերվել ՄԻԱՎ-ը:

 

Հակամարմինների քանակը իջել է այն մակարդակի, որը վկայում է ՄԻԱՎ-ի բուժման մասին: Այդ ժամանակվանից բուժումը բազմիցս հաստատվել է տարբեր հետազոտությունների արդյունքում: