«Դժոխքի դարպասները» կամ 40 տարի անընդմեջ վառվող հսկայական փոսը (լուսանկարներ, տեսանյութ)
Թուրքմենիստանի Կարակում անապատում գտնվող հսկայական կրակե փոսը ամենևին տիեզերական հարձակման արդյունք չէ, ինչպես թվում է առաջին հայացքից, գրում է The Dailymail-ը:
Դա Դարվազի խառնարանն է կամ ինչպես անվանում են տեղացիները՝ «Դժոխքի դարպասները», որը ստեղծել են երկրաբանները:
40 տարի առաջ`մտածելով, որ փոսը կարող է թունավոր գազեր արձակել, երկրաբանները որոշել են վառել այն: Նրանք կարծում էին, որ այն մի քանի օրից կհանգի, սակայն այն մինչև օրս վառվում է:










