Apple-ը բանակցում է Twitter-ի հետ ընկերությունում մասնաբաժին ձեռք բերելու համար
Apple ընկերության տնօրինությունը ներկայումս գտնվում է բանակցային փուլի մեջ Twitter-ի հետ` ընկերությունում մասնաբաժին ձեռք բերելու նպատակով, գրում է The Telegraph-ը:
Apple-ը, որն անցյալ տարի ճանաչվել է աշխարհի ամենաթանկարժեք ընկերությունը և բացարձակ առաջատարն է հեռախոսների և պլանշետային համակարգիչների վաճառքի հարցում, ամեն կերպ փորձում է էլ ավելի ամրապնդել իր դիրքերը մեդիաշուկայում:
Ինչպես նշում է պարբերականը` Apple-ը մտադիր է հարյուրավոր միլիոն դոլարների ներդրում կատարել Twitter-ում, սակայն հայտնի չէ, թե գործարքը տեղի ունենալու դեպքում, որքան մեծ մասնաբաժին այն կունենա:
Սակայն, մասնագետները գտնում են, որ Twitter-ը հնարավոր է , որ մերժի երկողմանի համգործակցության առաջարկը, քանի որ ամսական ունենալով 140 մլն ակտիվ օգտատերեր, ընկերությունը կանխիկ գումարի կարիք չունի, ինչ պայմանավորված է գովազդից ստացվող բավական բարձր եկամուտներով:










