Ճապոնիայում ստեղծել են աշխարհի արհեստական ֆոտոսինթեզի առաջին տեխնոլոգիան
Ճապոնական Panasonic ընկերությունը ստեղծել է աշխարհում ֆոտոսինթեզի աշխարհում առաջին տեխնոլոգիան, որը հետագայում կարող է օգտագործվել ավտոմեքենաների վառելիք արտադրելու համար: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ճապոնական լրատվամիջոցներին:
Panasonic-ի մասնագետների կողմից ստեղծված տեխնոլոգիան թույլ է տալիս ածխաթթու գազից և ջրից ստանալ օրգանական նյութեր` օգտագործելով արևի լույսի էներգիան: Քիմիական ռեակցիա ստանալու համար, մասնագետները առաջարկել են օգտագործել մի սարք, որը իր ֆունկցիաներով նման է արևային մարտկոցի: Արդյունքում, նրանց հաջողվել է կեղծել ֆոտոսինթեզի գործընթացը, որը գրեթե նույնն է ստացվել, ինչ բույսերի մոտ:
Իր նոր տեխնոլոգիան Panasonic-ը մտադիր է ներկայացնել հանրությանը հուլիսի 30-ին` Լոս Անջելեսի մասնագիտացված ցուցահանդեսում:










