Քննակվել է հայոց լեզի ուսուցման իրավիճակը սփյուռքյան դպրոցներում
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր ընդունել է Հայ Ավետարանական եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ, Հայաստանի Ավետարանական եկեղեցու նորանշանակ ավագ հովիվ Մկրտիչ Մելքոնյանին, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն Լևոն Ֆիլյանին և ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսյանին:
Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության՝ Հրանուշ Հակոբյանը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Մ.Մկրտչյանին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ներկայացրել նախարարության ծրագրերը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները, հայ համայնքների այժմյան խնդիրները և հայոց լեզի ուսուցման իրավիճակը սփյուռքյան դպրոցներում:










