40 տարի առաջ տեղադրած ԱՄՆ-ի դրոշները դեռևս Լուսնի վրա են. ՆԱՍԱ (լուսանկարներ)
ԱՄՆ-ի ազգային դրոշները, որոնք 40 տարի առաջ Լուսնի վրա տեղադրել էին ամերիկացի տիեզերագնացները, դեռ մնում են Լուսնի մակերեսի վրա, գրում է The Dailymail պարբերականը:
Դա պարզվել է Երկրի արբանյակի վերջին լուսանկարների ուսումնասիրության ընթացքում: Նոր լուսանկարները արված էին Նասայի Lunar Reconnaissance Orbiter Camera արբանյակային զոնդի տեսախցիկով: Պարզվել է, որ վեց դրոշներից հինգը, որոնք թողել էին ամերիկացիները, շարունակում են ստվեր թողնել Լուսնի մակերեսի վրա:
Հիշեցնենք, որ 1969թ. հունիսի 20-ին ամերիկյան տիեզերանավ Ապոլո 11-ը առաջին անգամ իջել էր Լուսնի վրա: Առաջինը Լուսնի վրա ոտք է դրել Նիլ Արմսթրոնգը:
Կար վարկած` այսպես կոչված «լուսնային դավադրություն», համաձայն որի` ամերիկացիները կեղծել են Լուսնին հասնելը, սակայն ՆԱՍԱ-ի նոր նկարները ցրել են բոլոր կասկածները:










