Pray-O-Mat` օրհնություն ստանալու արագ տարբերակ

15:01 • 30.07.12

Շատերը ներկայում ժամանակ չեն գտնում եկեղեցի այցելելու համար, և հարցին լուծում է տվել գերմանացի արվեստագետ Օլիվեր Շթրումը, ով ստեղծել է Pray-O-Mat խցիկը, որը նախատեսված է օրհնություն արագ ստանալու համար, գրում է «Օդիթի սենթրալ»-ը:

 

Pray-O-Mat-ը գործում է հետևյալ կերպ. պետք է մտնել խցիկ, 50 եվրոսենթ մետադրամ գցել և սենսորային էկրանի միջոցով ընտրել նախապես ձայնագրված 300 աղոթքներից այն մեկը, որը դուք ցանկանում եք և որը համապաստասխանում է ձեր դավանած կրոնին:

 

Pray-O-Mat-ի դեպքում նշանակություն չունի, թե կոնկրետ որ կրոնի հետևորդ է անձը, քանի որ դրա առաջարկած աղոթքների և օրհնանքների «տեսականին» բավական լայն է: Այստեղ կարելի է գտնել տարբեր լեզուներով ձայնագրված «Հայր Մեր»-ից մինչև անձրևի գալուն ուղղված աղոթքներ ու երգեր ամբողջ աշխարհից:

 

Այժմ Pray-O-Mat-ը տեղադրված են Գերմանիայի մի քանի քաղաքներում, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի Մանչեսթրի համալսարանում:

Pray-O-Mat` օրհնություն ստանալու արագ տարբերակ