Ճապոնացիները սմարթֆոնով կառավարվող 4.5 տոննանոց ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)

16:02 • 30.07.12

Ճապոնացի մասնագետներին հաջողվել է ստեղծել 4.5 տոննա քաշով և 4 մետր բարձրությամբ մարտական մի ռոբոտ, որը կարելի կառավարել 3G ցանցին միացված սովորական սմարթֆոնի միջոցով, գրում է The Guardian-ը:

 

Kuratas կոչվող հսկան կարողանում է վայրկյանում 100 կրակոց արձակել, սակայն այն նաև կարելի է օգտագործել խաղարար նպատակներով` մասանավորապես որպես  հավաքարար և հրշեջ:

 

1 280 000 դոլար արժողությամբ ռոբոտը ներկայացվել է Տոկիոյի Wonder Festival Հրաշքների տոնահանդեսի ժամանակ: Բացի սմարթֆոնից, այն հնարավոր է նաև ղեկավարել մարդու միջոցով, ով կարող է նստել Kuratas-ի փորի հատվածում սարքված հատուկ նստատեղի վրա:

 

Դիզելային վառելիքով աշխատող ռոբոտը զարգացնում մինչև 9.9 կմ/ժամ արագություն:

Ճապոնացիները սմարթֆոնով կառավարվող 4.5 տոննանոց ռոբոտ են ստեղծել (տեսանյութ)