BMW X4 քրոսովերը նաև М տարբերակ կունենա

23:44 • 31.07.12

«Քրոս-կուպե» BMW X4-ը «հզորացված» տարբերակը կստանա M GmbH-ի կատարմամբ, որը բավարական կոնցեռնում կատակով անվանում են «М3 ճռնիկի վրա»: Ամենայն հավանականությամբ, նոր քրոսովերը կհամալրվի 450 ձիաուժ հզորությամբ շարժիչով:

 

BMW X3-ի հենահարթակի վրա «քրոս-կուպե»-ի մոտալուտ թաղարկման մասին կոնցեռնի ղեկավարությունը հայտարարել էր դեռ տարեսկզբին, և խոստացվել էր նաև «լիցքավորված» տարբերակը: Այժմ Xbimmers.com պորտալը ներկայացնում է սպասվող BMW X4 М-ի որոշ տեխնիկական տվյալներ

 

BMW X4 М-ի արտաքինը` ինչպես Х3 քրոսովերի ոճային լուծումները կունենա, այնպես էլ` Х6 «քրոս-կուպե» -ից: Սպասվում են նաև ավելի ագրեսիվ աերոդինամիկ դետալներ և կախոցների 40 մմ-ով իջեցում, ինչպես նաև քաշի թեթևացմանն ուղղված մի շարք փոփոխություններ, օրինակ որոշ դետալներ մետաղականի փոխարեն կարբոնից կլինեն: 

Որպես ուժային ագրեգատ նախատեսվում է կիրառել այն նույն շարժիչը, որը պետք է տեղադրվի հաջորդ սերնդի М3-ի վրա: Հիշեցնենք, որ արդեն փորձարկումներն անցնող սպորտսեդանը շարային 6 գլանային 3լ ծավալով 3 տուրբիններով շարժիչ կունենա, որը համեմատաբար չափավոր բենզինի ծախսի պայմաններում 450-480 ձիաուժ հզորություն է ապահովում:


BMW X4-ը շուկայում կհայտնվի 2014թ.-ին, իսկ մեքենայի հիմնական ախոյան է համարվում Porsche Macan-ը:

BMW X4 քրոսովերը նաև М տարբերակ կունենա